Հայաստան Քաղաքականություն 

ԲՀԿ-ն Երևանի ընտրություններին մասնակցելու է հաղթելու համար

analitik.am

ԲՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է հաղթանակի համար: Այս մասին հայտարարել է Ծառուկյան խմբակցության պատգամավոր, խմբակցության քարտուղար Վահե էնֆիաջյանը՝ հայտնելով, որ կուսակցության ցուցակը գլխավորելու է Նաիրա Զոհրաբյանը:

Էնֆիաջյանի խոսքերով, իրենց կուսակցությունը բոլոր նախադրյալներն ունի ամենաբարձր ցուցաիշները գրանցելու համար, սակայն ընտրողը քաղաքացիներն են լինելու. «Ում կվստահեն մեր քաղաքացիները, հաղթանակը նրանը կլինի: Մենք ներկայացնելու են իրատեսական ծրագիր»:

Ինչ վերաբերում է քարոզարշավի ռազմավարությանը, ապա ԲՀԿ-ում այդ հարցը դեռ չեն քննարկել:

 

 

Նույն շարքից