Հասարակություն 

Կան արդյո՞ք «Ծառուկյան»-ականներ, ովքեր միացել են Քոչարյանի ազատության պայքարին

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք խմբակցությունում կան պատգամավորներ, ովքեր միացել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար իրականացված ստորագրահավաքին, ասել է, որ կարող է խոսել միայն իր անունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ ավելի քան 40 պատգամավոր միացել են ստորագրավաքին՝ անձնական երաշխավորություն ներկայացնելով Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար: Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել էր, որ ստորագրահավաքին միացել են ոչ միայն ՀՀԿ-ականներ:

Էնֆիաջյանը հայտարարել է, որ ինքն անձամբ չի միացել այդ ստորագրահավաքին՝ նշելով, որ հարցը պետք է ուղղել նախաձեռնող խմբին, եթե ցանկություն կա իմանալու, թե ովքեր ե միացել դրան:

 

Նույն շարքից