Առողջապահություն Հասարակություն 

Կայացել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի նիստը

analitik.am

«Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի նիստերի փոքր դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (այսուհետ՝ ՄՀՀ) նիստը` ՄՀՀ նոր անհատական կազմի մասնակցությամբ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով նաև ՄՀՀ նախագահն է, ողջունեց ՄՀՀ նոր անհատական կազմին և բացման խոսքով մեկնարկեց ՄՀՀ նիստը:

ՄՀՀ նիստի օրակարգային երկրորդ կետը ՄՀՀ նոր անհատական կազմի փոխնախագահի ընտրությունն էր, որի արդյունքում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ծրագրերի համակարգող Աստղիկ Գրիգորյանը ընտրվեց ՄՀՀ փոխնախագահ: Հաջորդիվ, ՀՀ առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի Ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը ներկայացրեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դրամաշնորհային հայտը, որին հաջորդեց հարց ու պատասխան ներկայացված նյութի վերաբերյալ:

Նույն շարքից