Հասարակություն 

Ավարտվեց «Արի տուն» ծրագրի անցումային երրորդ փուլը

analitik.am

Օգոստոսի 2-ին Երևանի Եղիշե Չարենցի անվան հիմնական դպրոցում տեղի ունեցավ  «Արի տուն» ծրագրի անցումային երրորդ փուլի փակման արարողությունը:

Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ Սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանն իր խոսքում նշեց.  «Դուք օտար երկրներում հայի շառավիղներն եք և պետք է իմանաք, որ Հայաստանը ձեր Հայրենիքն է, որտեղ վաղ թե ուշ՝ վերադառնալու եք: Հորդորում եմ շարունակել պահպանել սերտ կապը Հայրենիքի հետ և հայապահպանությանն ուղղված այլ ծրագրերի նույնպես մասնակցել: Դուք հայ ժողովրդի զավակներն եք, մենք միշտ սպասում ենք ձեզ»:

Այնուհետև ազգային, ժողովրդական երգերի ու պարերի կատարումներով, ասմունքով հանդես եկան սփյուռքահայ պատանիներն ու աղջիկները, իսկ վերջում միասնաբար երգեցին «Էրեբունի-Երևան» երգը և հնչեցրին «Հայր մեր» Տերունական աղոթքը:

«Արի տուն» ծրագրի անցումային երրորդ փուլին մասնակցում էր 33 պատանի՝ Ռուսաստանից, Մոլդովայից, Լատվիայից, Բելգիայից և Ֆրանսիայից:

Նույն շարքից