Ռուսական շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչ Էմին Ագալարովը, ով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսան է, չի պատրաստվում մեկնել ԱՄՆ և մասնակցել հարցաքննությանը՝ Միացյալ Նահանգների 2016 թվականի ընտրություններին ռուսական հնարավոր միջամտության գործի շրջանակներում: Այս մասին CNN-ի հետ զրույցում հայտարարել է փաստաբան Սքոթ Բալբերը:
Փաստաբանը մտավախություն է հայտնել, որ հարցաքննության ժամանակ կարող են շոշափվել հարցեր, որոնք վերաբերում են ֆինանսական գործարքների մանրամասներին և չեն վերաբերում բուն գործին. «Բացի դրանից, Էմին Ագալարովը և նրա հայրը չեն ապրել ԱՄՆ-ում, չեն այցելել ԱՄՆ»:
Նշենք, որ գործարարի որդուն հարցաքննության կանչելու մասին տեղեկությունները հայտնվեցին օգոստոսի 2-ին: Կան տեղեկություններ, որ նա 2016 թվականին եղել է ԱՄՆ-ում և հանդիպում ունեցել Թրամփի երկնաքերում: Հիմա հատուկ դատախազ Փոլ Մյուլլերը խնդիր ունի պարզելու՝ եղել է արդյո՞ք դավադրություն Թրամփի և Ռուսաստանի պայմանավորվածությամբ: