Մոկսվայի դատարանը Միխայել Խաչատուրյանի սպանության մեջ մեղադրվող քույրերին մինչև սեպտեմբերի վերջ կալանավորելու որոշում է կայացրել: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Ինտերֆաքսը գրում է, որ այսպիսով դատարանը բավարարել է քննչական մարմինների միջնորդությունը, և հիմա քույրերը կալանավորված կմնան մինչև սեպտեմբերի 28-ը:
Գործով բոլոր դատական նիստերն անցել են դռնփակ, քանի որ դատարանի մամուլի քարտուղարության պնդմամբ, գործին վերաբերող նյութերի հետազոտությունը կարող է վնաս հասցնել մեղադրյալների արժանապատվությանը: