Հասարակություն 

Այսուհետ Ֆրանսիայում կանայք ավելի պաշտպանված կլինեն. Հատուկ տուգանք է սահմանվել

Ֆրանսիայի խորհրդարանը վավերացրել է օրինագիծը, որը տուգանք է սահմանում կանանց հասցեին վիրավորական պահվածքի համար: Այսուհետ Ֆրանսիայում փողոցներում կանանց նկատմամբ ոտնձգությունները, այդ թվում՝ բանավոր, պատժվելու են 90-750 եվրո տուգանքով:

Նշվում է, որ նմանատիպ օրենքի ընդունման անհրաժեշտության մասին Ֆրանսիայում սկսել են մտածել վերջին դեպքերից հետո: Մասնավորապես խոսվում է մեկ դեպքի մասին, երբ մի կնոջ հարվածել են փողոցում այն բանի համար, որ վերջինս խնդրել է չսուլել իր ետևից:

Օրենքն ունի նաև հակառակորդներ, որոնց կարծիքով այն վնասելու է «աղջիկ կպցնելու» մշակույթին:

 

Նույն շարքից