Հասարակություն 

ՌԴ ՄԻՊ-ը կարծում է, որ հորը սպանած Խաչատուրյան քույրերը պետք է ազատ արձակվեն

ՌԴ օմբուդսմեն Տատյանա Մոսկալկովան կարծում է, որ Մոսկվայում իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի նկատմամբ խափանման միջոց կալանքը չափազանց խիստ որոշում է, եթե նկատի առնենք այն, որ վերջիններս համագործակցում են քննության հետ և նրանց տարիքը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մոսկալկովայի խոսքերով, աղջիկների նկատմամբ կարելի էր կիրառել տնային կալանք կամ երաշխավորություն, սակայն ոչ կալանավորման մասին որոշում՝ առաջնորդվելով մարդասիրությամբ:

Հիշեցնենք, որ Միխայել Խաչատուրյանի սպանության մեջ մեղադրվող քույրերը կալանքի տակ պետք է մնան մինչև սեպտեմբերի 28-ը:

 

Նույն շարքից