Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը Միքայել Փաշայանի` Վրաստան գործուղման ծախսերի մասին որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միքայել Փաշայանի` Վրաստան գործուղման ծախսերի մասին որոշում է ստորագրել: Որոշման մեջ մասնավորապես ասվում է.

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի»

7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

  1. Միջազգային հարկային հարցերի վերաբերյալ բարձրաստիճան տարածաշրջանային միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի՝ 2018 թվականի հուլիսի 17-ից 18-ը Վրաստան գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
  2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ապահովել եռօրյա ժամկետում Միքայել Փաշայանի՝ Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

Նույն շարքից