Հասարակություն 

Սոչիում ՀՀ քաղաքացիների կյանք խլած հրդեհի զոհերի թիվը 10 է, ոչ թե 8

Սոչիում նաև ՀՀ քաղաքացիների կյանք խլած ողբերգական ելքով հրդեհի զոհ է դարձել ոչ թե 8, այլ 10 մարդ: Այս մասին հայտնում են ՌԴ ՔԿ-ից՝ նշելով, որ այրված շինության ներսում ևս երկու դի է հայտնաբերվել:

Նոր հայտնաբերված դիերի ինքնությունը հայտնի չէ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հրդեհի արդյունքում զոհվել է ՀՀ 4 քաղաքացի, ովքեր հյուր են եղել Սոչիում: Հրդեհի պատճառները պաշտոնապես հայտնի չեն:

Նույն շարքից