Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանը 10-ին խփեց. Նավասարդյան

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, այսպես ասած 10-ին խփեց՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարությունից հետո հանրահավաք հրավիրելու մասին խոսելով: Առհասարակ Նավասարդյանի խոսքերով, ՀՀ վարչապետի քայլերը դեռ հաշվարկված են և խելամիտ:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններին, արտակարգ և լիազոր դեսպանը նշեց, որ Հայաստանը Ռուսաստանին պետք է այնքան, որքան Ռուսաստանը Հայաստանին, և եթե Մոսկվան կորցնի Երևանը, կկորցնի նաև Հարավային Կովկասը:

Իսկ մեր հյուսիսային դաշնակցի հետ հարաբերություններում այս օրերին գոյություն ունեցող դժվարությունները Նավասարդյանը բացատրում է նրանով, որ մինչ այսօր դրանք եղել են ասիմետրիկ:

Նույն շարքից