Քաղաքական 

Նաիրա Զոհրաբյանը՝ Գևորգ Պետրոսյանի հայտարարության մասին

Այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով թիմակից Գևորգ Պետրոսյանի հայտնի հայտարարությանը, ասաց, որ այդ մասով որևէ հարցի չի պատասխանելու՝ նշելով, որ դա Գևորգ Պետրոսյանի անձնական որոշումն է. «Քաղաքական խորհրդի քվեարկությունը բաց է եղել, տեսանյութը հրապարակված է: Մենք նայում ենք առաջ, գնում ենք առաջ, կանաչ և խելացի Երևան ունենալու մեր ծրագրով»:

Ավելի վաղ Գևորգ Պետրոսյանը հայտարարել էր, որ կուսակցությունում ավելի արժանի մարդիկ կան, ովքեր կարող էին գլխավորել ցուցակը, իսկ եթե այն պետք է գլխավորի Նաիրա Զոհրաբյանը, ինքն այնտեղ անելու բան չունի:

Հարկ է նշել, որ սա Պետրոսյան-Զոհրաբյան առաջին բախումը չէ: ԲՀԿ-ականների հարաբերությունները լարվել էին նաև 2015 թվականից հետո, սակայն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ամեն ինչ հարթվել էր, կամ այդպես էր թվում:

Նույն շարքից