Հասարակություն գլխավոր 

Ոստիկանության ծառայողներն այցելելու են բնակարաններ. Հայտարարություն

Հարգելի Երևանցիներ, ՀՀ ոստիկանությունն իր իրավասության սահմաններում նախապատրաստվում է Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների կազմակերպչական աշխատանքներին։

Բնակչության պետական ռեգիստրի հասցեներում անճշտություններ հայտնաբերելու և վերացնելու նպատակով ոստիկանության ծառայողներն այցելելու են բնակարաններ։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը որոշակի անհարմարություններ պատճառելու համար՝ միևնույն ժամանակ ակնկալելով աջակցություն։

ՀՀ ոստիկանություն

Նույն շարքից