ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի աշխատանքային օրակարգում առաջիկա օրերին հանդիպում նախատեսված չէ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովան նշել է, որ նման հանդիպման մասին ինֆորմացիա չունի՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ ՀՀ ԱԳՆ-ի հետ ակտիվ կապ է պահպանվում տարբեր մակարդակներով և ձևաչափերով: