Հասարակություն 

Պետրոսյանի և Ստեպանենկոյի ամուսնալուծությամբ զբաղվելու են Պուտինի, Պատրիարք Կիրիլի, Տիմատիի փաստաբանները

Ամուսնալուծվող Եվգենի Պետրոսյանը և Ելենա Ստեպանենկոն որոշել են փաստաբանների անունները, ովքեր զբաղվելու են ամուսնալուծության գործընթացով: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին Պետրոսյանի շահերը պաշտպանելու է Սերգեյ Ժորինը, իսկ Ստեպանենկոյի՝ Ելենա Զաբրալովան:

Փաստաբան Ժորինը մինչ այս աշխատել է այնպիսի հայտնիների հետ, ինչպիսիք են Տիմատին, Եգոր Կրիդը, ռեփեր Պտախան:

Ինչ վերաբերում է Զաբրալովային, ապա նա եղել է Վլադիմիր Պուտինի, պատրիարք Կիրիլի փաստաբանը՝ տարբեր գործերով:

Հավելենք, որ Ստեպանենկոն 1,5 միլիարդ ռուբլի է պահանջում Պետրոսյանից:

Նույն շարքից