Երևանյան մանկական սրճարանում փուչիկների պայթյունից երեկ երեկոյան այրվածքներ է ստացել 3 երեխա։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։
Երեխաներից մեկի մայր Տաթևիկ Զաքարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ սրճարանի արարողությունների դահլիճում ծննդյան տորթը կտրելու ժամանակ պայթել են հյուրերի ձեռքում եղած փուչիկները, ինչից հետո երեք երեխա վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։