2008 թվականին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել մարտի 1-ի գործով: Այս մասին հայտնել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 3-րդ մասով՝ ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի վրա ճնշում գործադրելու համար, նրան մինչև 6 տարվա ազատազրկում է սպառնում: