Այսօր՝ օգոստոսի 3-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, խոսելով Մարտի 1-ի գործի և մասնավորապես 0038 հայտնի հրամանի մասին, նշել է, որ այն ապացույց է, որ որ զինված ուժերը ներգրավված են եղել մարտիմեկյան իրադարձություններում՝ հայտարարելով, որ այդ հրամանը գործի հիմքում դրվել է միայն այս տարի հուլիսին, իսկ մինչ այդ չի եղել գործում:
ՀՔԾ պետի խոսքերով, փետրվարի 23-ին ՀՀ ՊՆ Միքայել Հարությունյանի ստորագրած հրամանով ԶՈւ ողջ անձնակազմը բերվել զորանոցային վիճակի և սպասել հատուկ կարգադրություն ստանալուն: Բացի դրանից ստեղծվել են սպայական խմբեր, որոնք զինվել են տաբելային զենքով:
Հրամանով նաև հանձնարարվել է տարբեր աստիճանի հրամանատարներին հատուկ ստորաբաժանումներ ստեղծել, որոնք համալրված կլինեին առավել պատրաստված զինվորականներով և ունակ կլինեին արդյունավետ գործել բարդ իրավիճակներում:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, Խաչատրյանը նշել է, որ վերջինս պետք է մնա կալանքի տակ, քանի որ կարող է ազդել քննության ընթացքի վրա: Նա նաև հայտնել է, որ Քոչարյանը հրաժարվել է ցուցմունք տալ: