Կրասնոյարսկում ուղևորատար Ми-8 ուղղաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին:
Ուղղաթիռում 18 մարդ է եղել, այդ թվում անձնակազմի 3 անդամը: Բոլորը զոհվել են:
ՌԻԱ Նովոստին իր հերթին հայտնում է, որ ուղղաթիռում եղել են «Анкор» ընկերության աշխատակիցները: Գետնին հարվածելուց հետո այն բռնկվել է և ամբողջությամբ այրվել:
Ինտերֆաքսի տեղեկություններով, կործանված ուղղաթիռը պատկանել է «ЮТэйр» ընկերությանը: