Հասարակություն Բարի օր 

Սոչիում ջրհեղեղի արդյունքում 3-ամյա երեխա է մահացել, ևս երկու երեխա անհետ կորել են

Սոչիում ավելի քան 400 մարդ որոնում են ջրհեղեղի ժամանակ անհետացած 4 և 16 տարեկան երեխաներին: Այս մասին հայտնում է քաղաքի ադմինիստրացիայի կայքը:

Որոնաղական աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր, առավոտյան քաղաքացիներին պետք է միանա նաև ուղղաթիռ:

Բացի դրանից, հայտնվում է, որ Լազարևսկում 3-ամյա երեխան ընկել է դիտահորը, տատիկը շտապել է փրկել նրան, սակայն ջրի հոսքը երեխային տարել է դեպի ծովը; Ավելի ուշ երեխայի դին հայտնաբերվել է:

Նույն շարքից