Բարի օր Հասարակություն Պատահարներ 

Մահվան ելքով վթար՝ Իսակովի պողոտայում

analitik.am

Օգոստոսի 3-ին, ժամը 23:57-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է որ  «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Հ., 1960 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մայթեզրի եզրաքարերին և կողաշրջվել:

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմքենային, ով «Աստղիկ» ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Նույն շարքից