Բրիտանական Բրեդֆորդ քաղաքում ոստիկանական հետապնդման ժամանակ վթար է տեղի ունեցել, ինչը 4 մարդու կյանք է խլել: Ողբերգական ելքով պատահարի տեսանյութը հայտնվել է YouTube-ում:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, BMW մակնիշի ավտոմեքենան, փորձելով փախչել իրեն հետապնդող ոստիկանական ավտոմեքենայից, սլանալով ավելի քան 150 կմ/ժ արագությամբ, ամբողջ թափով հարվածել է ծառին:
Վթարի պահին ավտոմեքենայում 4 մարդ է եղել, բոլորը մահացել են: