Սոչիում հայտնաբերվել է ջրհեղեղի ժամանակ ջրի հոսքի արդյունքում անհետացած երկու երեխաներից մեկի դին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ջրհեղեղի արդյունքում հայաշատ Սոչի քաղաքում 4 և 16 տարեկան երեխաներ են անհետ կորել:
Հայտնաբերված երեխան դեռահասն է: