«Բավարիայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը կարիերան կշարունակի կատալոնական «Բարսելոնայում»: Հայտնվում է, որ կողմերն արդեն համաձայնության են եկել, և 31-ամյա չիլիացին 3 տարվա պայմանագիր կստորագրի կատալոնական գրանդի հետ:
Առաջիկա օրերին Վիդալը բուժզննում կանցնի և կհամալրի «Բարսելոնայի» շարքերը:
Տրանսֆերի արժեքը չի հայտնվում, սակայն խոսվում է 18 միլիոն եվրոյի մասին: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու է Վիդալը որոշել տեղափոխվել Կատալոնիա, ապա նա պատճառներից մեկը նշել է Մեսսի անունը՝ հայտարարելով, որ ուզում է խաղալ նրա հետ նույն թիմում: