Հասարակություն 

Արմեն Գևորգյանը լավատես էր և չէր պատրաստվում լքել Հայաստանը

Հունիսին, երբ Հայաստանում իշխանափոխությունը տեղի էր ունեցել և Նիկոլ Փաշինյանն արդեն զբաղեցնում էր ՀՀ վարչապետի պաշտոնը, իր հարցազրույցներից մեկի ժամանակ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում լքել Հայաստանը: Ինչ վերաբերում է տեղի ունեցած փոփոխություններին, նա նշել էր, որ պետք է ամեն ինչին պոզիտիվ և ապագային միտված նայել:

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 3-ին, ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտնեց, որ Արմեն Գևրոգյանին մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 3-րդ մասով՝  ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի վրա ճնշում գործադրելու համար, և նրան մինչև 6 տարվա ազատազրկում է սպառնում:

 

Նույն շարքից