Հասարակություն Պատահարներ 

Վթար՝ «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի մոտակայքում

analitik.am

Օգոստոսի 4-ին, ժամը 04:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան հարվածել է կայանած կռունկին. առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ռ. Խ.) բախվել է ճանապարհին կայանած «Nissan» մակնիշի ավտոաշտարակին (վարորդը՝ Ա. Գ.):

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան և դադարեցրել հեղուկ գազի արտահոսքը:

Նույն շարքից