UFC-ն հայտնել է ռուսաստանցի Հաբիբ Նուրմագոմեդովի և իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի միջև մենամարտի տեղն ու օրը: Մենամարտը տեղի է ունենալու հոկտեմբերի 6-ին Լաս Վեգասի T-Mobile արենայում:
Սա վերջին տարիների այս մարզաձևում ամենասպասված մարտերից մեկն է, եթե ոչ ամենասպասվածը: Ռուսաստանցի մարզիկն իր կարիերայի ընթացքում անցկացրել է 26 մենամարտ, չունի ոչ մի պարտություն, իսկ ապրիլի 8-ին նվաճել է թեթև քաշային կարգում չեմպիոնական գոտին:
Ինչ վերաբերում է Քոնորին, ապա նա առաջին մարզիկն է, ով կարողացել միաժամանակ չեմպիոնական գոտի նվաճել երկու քաշային կարգերում: