Հասարակություն 

Քոչարյանն առանց որևէ բացատրություն տալու լքել է քննչական գործողությունների սենյակը

Օգոստոսի 3-ին, Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, պատասխանելով հարցին, թե մինչ այս պահը հարցաքննվել է արդյո՞ք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, թե՝ ոչ, հայտարարել է, որ պարոն Քոչարյանը որպես մեղադրյալ հրաժարվել է ցուցմունք տալուց, չի մասնակցել այլ քննչական գործողության, լքել է քննչական գործողությունների սենյակն առանց որևէ բացատրություն տալու:

Խաչատրյանի խոսքերով, լռելու իրավունքը մեղադրյալի հիմնական իրավունքներից մեկն է և ցուցմունք չտալը չի կարող մեկնաբանվել ի վնաս մեղադրյալի կամ կասկածյալի. «Ես որևէ կերպ չեմ ցանկանում սա կասկածի տակ դնել, սակայն այն հայտարարությունները, որն արել է Քոչարյանը որպես մեղադրյալ ներգրավվելուց հետո, չեն համապատասխանում այն վարքագծին, որը ներկայումս դրսևորվում է նրա կողմից»:

Նույն շարքից