Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար նախաձեռնված ստորագրահավաքին միացել է ԱԺ 45 պատգամավոր: Այսօր՝ օգոստոսի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց վերջինիս գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Սողոմոնյանի խոսքերով, այդ պատգամավորները երաշխավորել են, որ խափանման միջոցը փոխելու դեպքում որևէ խնդիր չի կարող առաջանալ: ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը հայտնեց, որ ստորագրահավաքին միացել է ՀՀ ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը, երկու փոխնախագահները. «Ստորագրաթերթիկն ամփոփված է: Ճնշող մեծամասնությունը հանրապետական խմբակցության պատգամավորներն են։ Անուն առ անուն կարող եմ ասել այն ժամանակ, երբ պատգամավորների համաձայնությունը կստանամ»:
Սողոմոնյանն անուններ չտվեց, սակայն ասաց, որ այլ խմբակցություններից ևս պատգամավորներ կան: Մասնավորապես պատգամավոր կա Դաշնակցությունից: