Քաղաքական Միջազգային Բարի օր 

Յուրի Խաչատուրովը չի ուզում վնասել Հայաստանի վարկանիշին, հետևաբար ՀԱՊԿ-ում որևէ մեկնաբանություն չի անելու. ՀԱՊԿ մամուլի քարտուղար

ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը Tass.ru-ի հետ զրույցում ասել է, որ Յուրի Խաչատուրովն անցել է իր աշխատանքային պարտականությունների կատարմանը։ 

Նա նաև նշել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի մեկնաբանելու Հայաստանում  իր նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը, քանի  որ չի ցանկանում վնասել  Հայաստանի վարկանիշին.«Կազմակերպության քարտուղարությունում գործի քննության մասին պաշտոնական որևէ  տեղեկատվություն չկա,  քանի որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կարծում է, որ դա Հայաստանի ներքին գործն է։ Այս հարցի հետ կապված որևէ մեկնաբանություն նա չի պատրաստվում տալ, քանի որ դա կարող է վնասել իր երկրի վարկանիշին»,- ասել է  ՀԱՊԿ մամուլի քարտուղարը։ 

Հիշեցնենք, որ ՀՀ ՀՔԾ-ն հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրեց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300 պրիմ 1 հոդվածով (Սահմանադրական կարգը տապալել):

Նույն շարքից