Գլխավոր Իրավական 

ՀՔԾ պետը՝ Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրելու հավանականության մասին

analitik.am

Ազատության հետ հարցազրույցի ժամանակ ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրվի նաև Սեյրան Օհանյանին, հայտարարել է, որ չի պատասխանի այդ հարցին. «Նախաքննության շահերից ելնելով թույլ տվեք այդ հարցին չպատասխանել»,-ասել է Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցի եթեր դուրս գալուց առաջ տեղեկատվության արտահոսք եղավ, որ մեղադրանք է առաջադրվել Սեյրան Օհանյանին և Արմեն Գևորգյանին, սակայն ավելի ուշ իր հարցազրույցի ժամանակ Խաչատրյանը խոսեց միայն Գևորգյանի մասին, և պարզվեց, որ Սեյրան Օհանյանի մասով տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

 

Նույն շարքից