Գլխավոր Իրավական 

ՀՔԾ պետը՝ Սերժ Սարգսյանին Մարտի 1-ի գործում որպես վկա ներգրավելու հարցի մասին

analitik.am

Ազատության հետ հարցազրույցի ժամանակ ՀՔԾ պետ Սասուն Խաչատյանը խոսել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին Մարտի 1-ի գործում որպես վկա ներգրավվելու հավանականության մասին:

Պատասխանելով հարցին, թե Սարգսյանը ներգրավվելու է արդյո՞ք որպես վկա Մարտի 1-ի գործում՝ Խաչատրյանը նշել է, որ Մարտի 1-ի գործում որպես վկա և կամ դատավարական այլ կարգավիճակով անձինք ներգրավվելու են ելնելով գործով ձեռք բերված տվյալներից. «Քննչական խումբը, ծառայությունը որևէ կաշկանդվածություն չունի անկախ անձերից, պաշտոններից իր այդ գործառույթն իրականացնելիս: Այս պահին ընդամենը նախաքննության շահերից ելնելով չեմ ցանկանում առավել մանրամասն տեղեկատվություն տալ այդ հանգամանքների վերաբերյալ, թե ով է կանչվել կամ ով է կանչվելու և ինչ կարգավիճակով: Դուք ականատես եղաք, որ ամբողջ աշխատանքը որոշակի ժամանակ հետո հրապարակվում է, հանրությունը դրան ծանոթանում է: Ոչ մի գաղտնի բան չի մնալու: Ի վերջո լինելու է բաց դատավարություն, և հանրությունը կհամոզվի, որ ամբողջ ծավալով քննությունը կատարվել է»:

Նույն շարքից