Գլխավոր Իրավական 

Մարտի 1-ի գործով 0038 գաղտնի հրամանն ամբողջությամբ գաղտնազերծված չէ. ՀՔԾ պետ

analitik.am

Մարտի 1-ի գործով 0038 գաղտնի հրամանը մի մասով դեռևս գաղտնազերծված չէ և այդ մասը ՀՔԾ պետը չի կարող հրապարակայնացնել: Այդ մասին ծառայության պետ Սասուն Խաչատրյանը խոսել է Ազատության հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե կան արդյո՞ք հայտնի հրամանում կետեր, որոնք չեն հրապարակվել:

Պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ ՀՀ տարածքից դուրս զորքերը ևս ներգրավվել են Մարտի 1-ի գործողություններում՝ Խաչատրյանն ասել է, որ չի կարող մեկնաբանել:

Լրագրողի դիտարկմանը, թե տեսակետ կա, որ Արցախից ջոկատներ են բերվել Հայաստան, ՀՔԾ պետը նշել է, որ այդ ուղղությամբ քննություն տարվում է. «Այս պահին նման հանգամանքների մասին խոսելը տեղին չէ, բայց բոլոր վարկածները ստուգվում են: Եթե նախաքննության արդյունքում առաջ քաշվեն նոր վարկածներ, դրանք ևս կստուգվեն: Այդ վարկածը նույնպես ստոուգվում է և միջոցներ ձեռնարկվում են այդ վարկածը ստուգելու ուղղությամբ»:

Նույն շարքից