Բարի օր Ֆեյսբուք 

Լարսում կրկին խնդիրներ կան, թե՛ ռուսական հատվածում, թե՛ վրացական. Փոխնախարար

analitik.am

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը հայտնում է, որ Լարսում կրկին խնդիրներ կան, թե՛ ռուսական հատվածում, թե՛ վրացական:

«Ռուսական կողմից հերթի երկարությունը 9-10 կմ է (որից 5 կմ բեռնատար), իսկ վրացական մասից մոտ 200 բեռնատար (քանիսն են հայկական քիչ ուշ կասեմ) այժմ աշխատանքներ ենք տանում խնդիրն արագ կարգավորելու: Ռուսական կողմը յոթ գիծ թողունակություն է ապահովում:

Խնդրում եմ, խուսափեք այդ ճանապարհով Հայաստան ժամանելու տարբերակից, քանի որ երկար պետք է կանգնեք հերթի մեջ:

Հ.Գ. թարմացումները սպասեք իմ էջով»,-գրել է փոխնախարարը ֆեյսբուքյան իր էջում:

Նույն շարքից