Հասարակություն 

Իրենց հորը սպանած Խաչատուրյան քույրերը շոկի մեջ են

analitik.am

Մոսկվայում իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը, որոնց համար դատարանը որպես խափանման միջոց ընտրել է կալանքը (մինչև սեպտեմբեր 28-ը), գտնվում են տարբեր բանտախցերում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ ավագ և կրտսեր քույրերը բանտախցերում միայնակ են, իսկ միջնեկ քույրը՝ երկու այլ կանանց հետո:

Քույրերը շոկի մեջ են գտնվում՝ ինչպես կատարվածի, այնպես էլ այն բանի պատճառով, որ իրենց տարբեր բանտախցերում են տեղավորել: Բանն այն է, որ նրանք միշտ միասին են եղել, և հիմա նրանց համար տարօրինակ է նման պայմաններում գտնվելը:

Հիշեցնենք, որ 17, 18 և 19-ամյա քույրերը մեղադրվում են իրենց հոր՝ Միխայել Խաչատուրյանի սպանության մեջ, ում մեղադրում են իրենց նկատմամբ շարունակական բռնություն գործադրելու համար:

Նույն շարքից