Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ը պատրաստվում է խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները

analitik.am

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Սպիտակ տունը մտադիր է Իրանի նկատմամբ կիրառել ավելի խիստ պատժամիջոցներ, քան այն պատժամիջոցները, որոնք կային մինչև 2015 թվականի միջուկային պայմանագրի ստորագրումը:

Պոմպեոն նշել է, որ պատժամիջոցները կիրառվելու են որպես պատասխան Թեհրանի գործողությունների՝ հավելելով, որ դեպքերի նման զարգացման պատասխանատվությունը կրում են իրանական իշխանությունները:

ԱՄՆ պետաքարտուղարը խոսել է նաև Իրանում ընթացող ակցիաների մասին՝ նշելով, որ իրանցիները դժգոհ են ոչ թե ամերիկացիներից, այլ իրենց իշխանություններից: Պոմպեոյի խոսքերով, ԱՄՆ նախագահը հստակ հասկացնել է տվել, որ իրանցիները պետք է խոսքի ավելի լուրջ կշիռ ունենան այն հարցում, թե ով պետք է կառավարի երկրում:

 

Նույն շարքից