Հասարակություն 

Հրապարակվել է տեսանյութը, թե ինչպես է ԱԹՍ-ն պայթում նախագահ Մադուրոյի դեմ մահափարձի ժամանակ

analitik.am

Վենեսուելայում քաղաքական գործիչ Խուլիո Սեսար Ռիվասը թվիթերյան իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է պայթում անօդաչու թռչող սարքը, որն օգտագործվել էր երկրի նախագահ Նիկոլա Մադուրոյի դեմ մահափորձի ժամանակ:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է սև ԱԹՍ-ն պայթում այն պահին, երբ նախագահը հանդես է գալիս հանդիսավոր ելույթով:

Հիշեցնենք, որ Մադուրոյի նկատմամբ մահափորձը տեղի ունեցավ Կարակասում: Անօդաչուն ժամանակին հայտնաբերվեց և ոչնացվեց, սակայն դրա արդյունքում տուժել են իրավապահ մարմինների 7 ներկայացուցիչներ:

Տեղի ԶԼՄ-ները հայտնում են, որ մահափորձի գործով արդեն ձերբակալվածներ կան: Նշվում է, որ այն նախապատրաստվել է կես տարի և կարող էր տասնյակ մարդկանց կյանքեր խլել:

Նախագահը չի տուժել:

Նույն շարքից