Միջազգային Քաղաքականություն 

Սաուդյան Արաբիայի և Կանադայի հարաբերությունները խիստ լարվել են

analitik.am

Սաուդյան Արաբիայի իշանությունները մեկ օր ժամանակ են տվել Կանադայի դեսպանին երկրի սահմանները լքելու համար: Միևնույն ժամանակ արաբական երկրի իշխանությունները ետ են կանչել Կանադայում իրենց դեսպանին:

Դեպքերի նման զարգացման պատճառը քննադատությունն է, որը հնչել է Օտտավայի կողմից Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների հարցում տիրող իրավիճակի մասով:

Մասնավորապես կանադական կողմը Սաուդյան Արաբիայի իշխանություններին մեղադրել էր քաղաքացիական ակտիվիստներին ձերբակալելու համար, ովքեր պայքարում են կանանց իրավունքների համար: Օտտավան պահանջել էր ազատ արձակել վերջիններիս:

Բացի դեսպանին ետ կանչելուց, Սաուդյան Արաբիայի իշխանությունները սառեցրել են բոլոր երկկողմ ներդրումային ծրագրերը և ֆինանսական նախագծերը:

Էր Ռիադի հայտարարության մեջ նշվում է, թե Կանադան պետք է հասկանա, որ չի կարող ավելի մտահոգ լինել իրենց քաղաքացիների ճակատագրով, քան՝ իրենք:

Նույն շարքից