Հասարակություն 

Իսպանիայում ձերբակալվել է աշխարհի մասշտաբով ռուսական մաֆիայի երրորդ դեմքը

analitik.am

Իսպանիայի ոստիկանությունը հանցավորության դեմ պայքարի շրջանակներում մաֆիայի երեք անդամ են ձերբակալել: Այս մասին հայտնում են տեղի իշխանությունները:

Նշվում է, որ ձերբակալությունները տեղի են ունեցել Անդալուսիայում: Ձերբակալվածներից մեկն աշխարհի մասշտաբով ռուսական մաֆիայի երրորդ դեմքն է համարվում:

Ենթադրվում է, որ կասկածյալները պատրաստվել են վերակազմավորել խմբավորումը, որը լիկվիդացվեց հունիսին, ինչի արդյունքում ձերբակալվել էր մոտ 130 մարդ:

Հիշեցնենք, որ վերոնշյալ 130 քաղաքացիների մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են: Նրանց թվում նաև օրենքով գողեր կան:

 

Նույն շարքից