Հասարակություն 

Իսպանիայում ձերբակալվածներից մեկը հայ օրենքով գող է. Ինքնությունը հայտնի է

analitik.am

Արդեն հայտնել ենք այն մասին, որ Իսպանիայում՝ Մալագա նահանգում, հանցավորության դեմ պայքարի շրջանակներում երեք հեղինակություն է ձերբակալվել: Ինպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, նրանք օրենքով գողեր են: Ձերբակալվածներից մեկը ՀՀ քաղաքացի է, ով ապրել է Լիտվայում ( Ա.Ս.), երկուսը՝ Վրաստանի (Լ.Բ. և Ի. Պ.):

Այս ձերբակալություններն այն ձերբակալությունների շարունակությունն են, որոնք տեղի ունեցան այս տարի հունիսին, որի շրջանակներում լիկվիդացվեց, այսպես կոչված, հայկական մաֆիայի 129 անդամ:

Ձերբակալվածներին կասկածում են հակառակորդ խմբավորման անդամներից մեկի սպանությունը նախապատրաստելու մեջ:

Զննության ընթացքում կասկածյալների մոտ հայտնաբերվել են լեհական և ուկրաինական կեղծ փաստաթղթեր: Նրանք կալանավորված են:

Նույն շարքից