Հասարակություն 

Իրենց հորը սպանած Խաչատուրյան քույրերին թույլ են տվել շարունակել ուսումը

analitik.am

Մոսկվայում իրենց հոր սպանության մեջ մեղադրվուղ Խաչատուրյան քույրերը կարող են շարունակել ուսումը և ավարտել դպրոցը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:

Նշվում է, որ մեկուսարանի ադմինիստրացիան թույլ է տվել աղջիկներին ավարտել դպրոցը: Որպեսզի քույրերը կարողանան շարունակել ուսումը, նրանց մոտ կուղարկվեն ուսուցիչներ, իսկ ուսումնական տարվա վերջում նրանք կկարողանան բոլորի նման քննություն հանձնել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ քույրերը տեղավորվել են տարբեր խցերում: Քույրերից փոքրը, ով ժամանակը հիմնականում անցկացնում է ընթերցանությամբ, գտնվում է անչափահասների խցում:

Նույն շարքից