Հասարակություն 

«VARDA» գիշերային ակումբում 28-ամյա տղամարդ է սպանվել. Ակումբի տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց.

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 06:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխավան ավտոճանապարհի «VARDA» գիշերային ակումբի հարևանությամբ՝ դիմացի մայթում, տղամարդու դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից