Հասարակություն Ֆեյսբուք 

Մարուքյանը հերքում է. ԵԼՔ-ում չեն միացել Քոչարյանի ազատության համար ստորագրահավաքին

analitik.am

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հերքում է տեղեկություններն այն մասին, որ  դաշինքում կան պատգամավորներ, ովքեր միացել են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու ստորագրահավաքին, որին միացել է 45 օրենսդիր:

«Պաշտոնապես հերքում եմ այս ապատեղեկատվությունը և այն տարածողներին հորդորում եմ ձեռնպահ մնալ ԵԼՔ դաշինքի վերաբերյալ նման ճղճիմ լուրեր տարածելուց..»,-հայտարարում է Մարուքյանը:

Ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին հայտնվել, որ ԵԼՔ դաշինքում ևս կան պատգամավորներ, ովքեր Հանրապետականների և ՀՅԴ-ականների հետ միացել են երկրորդ նախագի ազատության համար կազմակերպված ստորագրահավաքին:

Նույն շարքից