Միջազգային Քաղաքականություն 

Մեդվեդևը զգուշացնում է աղետալի հետևանքներով հակամարտության մասին

analitik.am

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը կարող է հանգեցնել աղետալ հետևանքների:

«ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը կարող է հանգեցնել սարսափելի հակամարտության: Անհասկանալի է, թե ինչի է պետք դա»,-ասել է Մեդվեդևը:

ՌԴ վարչապետը խոսել  նաև 2008 թվականի ռուս-վրացական բախման մասին՝ նշելով, որ այն հնարավոր էր կանխել:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարեց, որ Վրաստանը կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին՝ սակայն չասելով, թե երբ դա տեղի կունենա:

 

 

Նույն շարքից