Հասարակություն 

ՀՔԾ պետն այն մասին, թե ինչի հիման վրա է քրեական գործ հարուցվել Արմեն Գևորգյանի դեմ

analitik.am

ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն Ազատության հետ զրույցում, պատասխանելով քննադատությունների, թե լուրջ չէ Վիկիլիքսի հրապարակումների հիման վրա քրեական գործ հարուցելը (Խոսքն Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքի մասին է), հայտարարել է, որ Վիկիլիքսի հրապարակումներն իրենք իրենցով չեն կարող ապացույց լինել, և դա որևէ մեկի համար վիճելի հարց չէ:

Խաչատրյանի խոսքերով, վերոնշյալ հրապարակման հիման վրա հարուցվել է քրեական գործ, ձեռք են բերվել ապացույցներ, դրանց բավարար համակցությամբ էլ մեղադրանք է առաջադրվել Արմեն Գևորգյանին:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Արմեն Գևորգյանին՝ հայտնելով, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

Նույն շարքից