Միջազգային Քաղաքականություն 

ԵՄ-ն ափսոսանք է հայտնել Իրանի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման մասով

analitik.am

ԵՄ-ն ափսոսանք է հայտնել Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերականգնման որոշման մասով: Այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանտու Ֆեդերիկա Մոգերինիի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակները նշում են, որ Իրանի հետ միջուկային պայմանագիրն աշխատում է և կատարում իր նպատակները: Նշվում է նաև, որ այն ծայրաստիճան կարևոր է Եվրոպայի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի  անվտանգության համար:

ԵՄ-ն ակնկալում է, որ Իրանն ամբողջ ծավալով կշարունակի կատարել իր պարտավորությունները:

Նույն շարքից