Իսպանիայում բարձր ջերմաստիճանի պատճառով 5 մարդ է մահացել: Ինչպես հայտնում է Diari de Tarragona-ը, վերջին երկու զոհերը գրանցվել են այսօր, Կատալոնիայում:
Նշվում է, որ զոհերն անտուն տղամարդիկ են, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել անգիտակից վիճակով: Բժիշկներին չի հաջողվել փրկել նրանց կյանքը:
Նախորդ շաբաթ մահացածներից մեկը ևս անտուն տղամարդ է եղել: