Հասարակություն 

Ոստիկանությունը հերքում է հորը սպանած Խաչատուրյան քույրերի մոր հայտարարությունը

Մոսկվայի ոստիկանությունը հերքել է տեղեկությունները, թե տարբեր բողոքներ են եղել ՌԴ մայրաքաղաքում իր դուստրերի կողմից սպանված 57-ամյա Միխայել Խաչատուրյանի դեմ: Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության  կայքը:

Ավելի վաղ Խաչատուրյան քույրերի մայրը հայտարարել էր, որ ամուսնու հետ համատեղ կյանքի տարիներին փորձել է բռնության ենթարկվելու համար դիմել ոստիկանությանը, սակայն, նրա խոսքերով, որևէ միջոց իրավապահների կողմից չի ձեռնարկվել:

Ոստիկանությունից հայտնել են՝ մանրամասն ստուգումների արդյունքում պարզել է, որ 2002 թվականից հետո մինչ օրս որևէ հայտարարություն չի եղել Միխայել Խաչատուրյանի կողմից որևէ անօրինական արարքի մասով:

Նույն շարքից