Հասարակություն 

Քոչարյանի ազատության ստորագրահավաքին միացած պատգամավորները

analitik.am

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ներողություն է պահանջում Երկիր լրատվականի լրագրող Ամալյա Առաքելյանից, ով նախօրեին հայտարարել էր, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանամն միջոցը փոխելու համար իրականացված ստորագրահավաքին միացել են նաև ԵԼՔ խմբակցության պատգամավորներ:

Ֆեյսբուքյան իր էջում Սամսոնյանը, հղում անելով Հետք-ի հրապարակմանը, որի համաձայն ստորագրահավաքին միացած պատգամավորներից 42-ը ՀՀԿ-ական են, 3-ը՝ ՀՅԴ-ական, մեկը՝ «Ծառուկյան» խմբակցությունից, պահանջում է, որ լրագրողը ներողություն խնդրի ԵԼՔ խմբակցության բոլոր պատգամավորներից զրպարտության համար։

Նույն շարքից