Հասարակություն 

Իտալիայում պայթյունի արդյունքում առնվազն 1 զոհ, 65 վիրավոր կա

analitik.am

Իտալական Բոլոնիայում տեղի ունեցած պայթյունի արդյունքում առնվազն մեկ զոհ և 65 վիրավոր կա: Այս մասին հայտնում է Corriere della Sera պարբերականը:

Նշվում է, որ վիրավորներից 14-ի վիճակը ծանր է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ պայթյուն է տեղի ունեցել Բոլոնիայի օդանավակայանի մոտ:

Repubblica-ն իր հերթին հայտնում է, որ պայթյունն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել բեռնատարի մասնակցությամբ վթարից հետո:

Օդանավակայանն արդեն հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ միջադեպի արդյունքում իրենց աշխատանքները չեն տուժել:

Նույն շարքից